Սուրեն Պապիկյանը հրամանով չեղարկել է դեռ 2000 թվականից ուժի մեծ եղած ՊՆ
նախարարի հրամանը, որով կանոնակարգվում էին ՀՀ Զինված ուժերում հոգևոր
ծառայության, գնդերեցների գործունեությունը։
Գնդերեցներ, որ 1997 թվականից երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսի և ՀՀ
պաշտպանության նախարար լուսահոգի Վազգեն Սարգսյանի համատեղ նախաձեռնությամբ
եղել են զինվորի կողքին, ապրել նրանց հետ, պայքարել նրանց հետ, զոհվել, վիրավորվել, անհետ կորել…
Հետաքրքիր է՝ Պապիկյանն ի՞նչ է անելու Աշոտ Բ Երկաթ Բագրատունի թագավորի
խաչի հետ, որը հայտարարվել էր Հայոց բանակի պահապան և հովանավոր սրբություն…
Սրանք այս ամենն ինչպե՞ս են մարսելու։
Գեղամ ՄԱՆՈՒԿՅԱՆ